Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հարցադրում. Ինչ, երբ ու ինչու են ուտում մեր երեխաները

Արդեն մի քանի ամիս է հանրապետության 6 մարզերում անցկացվում է «Դպրոցական սնունդ ծրագիրը», որը նախատեսում է հանրապետության առաջինից չորրորդ դասարանների մոտ 50 հազար աշակերտի ապահովվել սննդով:

 

Այժմ ծրագիրն իրականցվում է մոտ 37 հազար աշակերտի համար, քանի որ, ինչպես պարզաբանեց  Պարենի Համաշխարհային ծրագրի բաժնի պատասխանատու Լիանա Խառատյանը, մի շարք դպրոցներում համապաատասխան խոհանոցային պայմաններ չկան:

Տեղական արտադրողների հետ ՄԱԿ-ի ՊՀԿ-ն ունի անցյալ տարվա համագործակցության իր դառը փորձը. Տեղական ալյուր արտադրողից գնել էին մեծաքանակ ալյուր, որը փչացած է եղել և բաժանել են դպրոցներին, սակայն շատ արագ կարողացել են պարզել իրողությունը և կանխել հետագա բարդությունները:

Թե հատկապես տեղական որ արտադրողից էր ձեռք բերվել վատորակ ալյուր` թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, թե Լիաննա Խառատյանը հրաժարվեցին պատասխանել: Ալյուրը մինչև գնումը ստուգվել էր Լոնդոնի անկախ լաբորատրոիայում, այնինչ դպրոցներում, երեխաների սեղաններին, հայտնվել էր հինը:

 Այս օրերին Երևանում սնունդ դպրոցներին հայրենի ռազմավարությունը մշակելու համար հավաքվել էին միջազգային տարբեր կազմակերպությունների անդամներ,  հայրենական դեմքեր։ Ու ներկայացրածը հնարավորինս այս էր` մեր երեխաների մեծ մասը առավոտյան չի նախաճաշում, դպրոցում չեն նախաճաշում։

 Լիանա Խառատյանը  տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը համագործակցում է առողջապահության նախարարության հետ։ Թեպետ գյուղատնտեսության նախարարության հետ  աշխատանքներ չեն իրականացվում, սակայն հետագայում նախատեսվում է օգտվել տեղի փոքր տնտեսություններից` կարտոֆիլ, բանջարեղեն և այլ մթերքներ սննդակարգ ներառելու համար: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպությունն այսօր դպրոցներին է տրամադրում միայն ձեթ, ալյուր և ընդեղեն:

Հիշեցնենք, որ դպրոցական սննդի ծրագրեր Հայաստանում էլի են գործել։  Նաև`  հայրենական գյուղատնտեսության զարգացման հարցը այսօր ամենաբարձր ուշադրության կենտրոնում է և սննդի ազգային պլատֆորմ ստեղծելու իր  ծրագրերը կառավարությունը գնահատել է` հավակնոտ։

Այստեղ հետաքրքիր կլիներ նկատել օրինակ, որ Գեղարքունիքի մարզում երեխաներին դպրոցներում ձուկ չի տրվում։ Փաստորեն` լճի կողքը նստած, երեխաները լոբի են ուտում։

«Կառավարության նպատակները հավակնոտ են: Ցանկություն կա ամբողջ երկրի բոլոր տարրական դասարանցիներին ընդգրկել ծրագրում: Դա առայժմ ծրագիր է. լավ ցանկություն»,- Aysor-ի հետ զրույցում շեշտեց Լ. Խառատյանը և քանի որ ծրագիրը բացի հավակնոտ լինելուց նաև ծախսատար է, հայրենի պաշտոնյաները հույս ունեն միջազգային դոնոր կազմակերպություններից գումարների շնորհիվ մշակել դպրոցական սննդի ազգային ռազամավարություն:

Նշենք, որ դպրոցական սնունդ ծրագրին 8 մլն դոլար է փոխանցել Ռուսաստանի Դաշնության գյուղնախարարությունը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ ծրագիրն ավարտելուց հետո 2013թ.-ից այն շարունակական կլինի:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ